Ես իմ ամառը անցկացրեցի շատ ուրախ և հետաքրքիր։ Ես գնացել եմ Սևան, լողացել եմ լճում, լավ ժամանակ անցկացրեցի իմ եղբայրների հետ։ Գնացել եմ Գյումրի իմ ընտանիքի հետ։ Շատ հետաքրքիր էր հին Գյումրին, իր հին շինություններով, բազմաթիվ եկեղեցիներով։ Ինձ նաև դուր եկավ Գյումրու քաղաքապետարանի Վարդանանց հրապարակը, իր հրաշակերտ արձաններով։ Ափսոս ժամանակը շատ քիչ էր, քանի որ այդ քաղաքը ուներ ևս հրաշալի պատմական հուշարձաններ։ Մյուս արձակուրդներին ես դա կլրացնեմ։